Ուկրաինական «Պրիկարպատյա-Տեպլովիկ» ֆուտբոլիստ Իգոր Զիմբալիստին մահացել է դժբախտ պատահարի արդյունքում, տեղեկացնում է Իվանո-Ֆրանկովսկի մարզի ոստիկանության մամուլի ծառայությունը:
Վթարը, որում բախվել են մեքենան ու բեռնատարը, տեղի է ունեցել վաղ առավոտյան Բուրշտին քաղաքում:
31-ամյա Զիմբալիստին եղել է մարդատար մեքենայի երեք ուղեւորների թվում, իսկ վարորդը անմիջապես տեղում մահացել է:
Նա նաև խաղացել է Իվանո-Ֆրանկովսկի «Սպարտակում», «Կորոստենում», «Էներգետիկում» և «Նիվայում»: