Հայտնի է Չեմպիոնների Լիգայի 2021/22 մրցաշրջանի խաղացանկը

2021/2022 լինելու է Չեմպիոնների Լիգայի 30-րդ մրցաշրջանը, այն բանից հետո, երբ մրցաշարը Եվրոպայի Չեմպիոնների գավաթից վերանվանվեց՝ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի:

Եզրափակիչ խաղը տեղի կունենա Սանկտ-Պետերբուրգում՝ «Գազպրոմ Արենա» մարզադաշտում, 2022 թվականի մայիսի 28-ին: ՈՒԵՖԱի 54 ֆուտբոլային ասոցիացիաների 79 թիմեր կմասնակցեն Չեմպիոնների Լիգայի 2021/22թթ. խաղարկությանը: 

Չեմպիոնների Լիգայի խաղացանկը ստորև.

Որակավորման ընտրական փուլ՝ հուլիսի 6/7-ին և 13/14-ին
Որակավորման առաջին փուլ՝ հուլիսի 20/21 և 27/28
Որակավորման երկրորդ փուլ՝ օգոստոսի 3/4-ը և 10/11
Որակավորման երրորդ փուլ` օգոստոսի 17/18 և 24/25

Խմբային մրցաշար.
1-ին տուր՝ սեպտեմբերի 14/15
2-րդ տուր՝ սեպտեմբերի 28/29
3-րդ տուր՝ հոկտեմբերի 19/20
4-րդ տուր՝ նոյեմբերի 2/3
5-րդ տուր՝ նոյեմբերի 23/24
6-րդ տուր՝ դեկտեմբերի 7/8

Փլեյօֆֆ.
1/8-րդ եզրափակիչ փուլ՝ փետրվարի 15/16/22/23 և մարտի 8/9/15/16
1/4-րդ եզրափակիչ փուլ՝ ապրիլի 5/6 և 12/13
Կիսաեզրափակիչ փուլ՝ ապրիլի 26/27 և մայիսի 3/4
Եզրափակիչ խաղ՝ մայիսի 28