WORLD CUP-1970. Իտալիա – ԳՖՀ՝ 4-3 կիսաեզրափակիչ փուլի խաղն ամբողջությամբ (VIDEO)

Աշխարհի 1970 թվականի առաջնությունն անցկացվեց Մեքսիկայում: Կիսաեզրափակիչ փուլի զույգերից մեկում միմյանց հետ մրցեցին Իտալիան ու ԳՖՀ-ն: Խաղը կայացավ Մեխիկոյի «Ացտեկա» մարզադաշտում, ուր ներկա էր 102.444 ֆուտբոլասեր:

Իտալիա – ԳՖՀ խաղը մինչ օրս համարվում է Աշխարհի առաջնությունների պատմության մեջ լավագույն հանդիպումներից մեկը: Հիմնական ժամանակի 90 րոպեների ընթացքում թիմերը խփած 1-ական գնդակով փոխանակվեցին, իսկ ահա լրացուցիչ ժամանակում 5 գոլ գրանցվեց:

Ջիաչինտո Ֆակետտին, Լուիջի Ռիվան, Սանդրո Մացցոլան և Ջիանի Ռիվերան ընդդեմ Զեպ Մայերի, Ֆրանց Բեկենբաուերի, Ուվե Զեելերի և Գերդ Մյուլերի:

Իտալիա – ԳՖՀ` 4-3 (1-0; 1-1)
1-0  Ռոբերտո Բոնիսենյա (8)
1-1  Կառլ-Հայնց Շնելլինգեր (90)
1-2  Գերդ Մյուլեր (94)
2-2  Տարցիսիո Բուրնյիկ (98)
3-2  Լուիջի Ռիվա (104)
3-3  Գերդ Մյուլեր (110)
4-3  Ջիանի Ռիվերա (111)

Ներկայացնում ենք Իտալիա – ԳՖՀ կիսաեզրափակիչ խաղն ամբողջությամբ: