Գավաթակիրների Գավաթ-1985/86. «Դինամո» (Կիև) – «Ատլետիկո»` 3-0 եզրափակիչ խաղն ամբողջությամբ (VIDEO)

ՈՒԵՖԱ-ի Գավաթակիրների Գավաթի 1985/1986 թվականի խաղարկության եզրափակիչում միմյանց հետ մրցեցին Կիևի «Դինամոն» ու Մադրիդի «Ատլետիկոն»: Խաղը կայացավ 1986 թվականի մայիսի 2-ին, Լիոնի  «Ստադ դե Ժեռլան» մարզադաշտում և հանդիպմանը հետևում էր 55.000 հանդիսական:

Արդեն խաղասկզբում Վալերի Վասիլևիչ Լոբանովսկու սաները կարողացան հաշվի մեջ առաջ անցնել: Խփած գնդակով աչքի ընկավ Ալեքսանդր Զավարովը:

Մադրիդյան ակումբին հաշվի հավասարությունը վերականգնել այդպես էլ չհաջողվեց, իսկ ահա դինամոյականները խաղավերջին 5 րոպեների ընթացքում կարողացան իրենց առավելությունն ավելի տպավորիչ դարձնել: Օլեգ Բլոխինի (85) և Վադիմ Եվտուշենկոյի (88) խփած գոլերն արձանագրեցին հանդիպման վերջնական արդյունքը:

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենն իսպանական ակումբի կազմում փոխարինման դուրս եկավ 61-րդ րոպեին:

«ԴԻՆԱՄՈ» (Կիև) – «ԱՏԼԵՏԻԿՈ» (Մադրիդ)՝ 3:0 (1:0)

1-0  Ալեքսանդր Զավարով (5)
2-0  Օլեգ Բլոխին (85)
3-0  Վադիմ Եվտուշենկո (88)

Ներկայացնում ենք «Դինամո» – «Ատլետիկո» եզրափակիչ խաղն ամբողջությամբ ռուս մեկնաբան Վասիլի Ուտկինի մեկնաբանությամբ.

⬇️  ⬇️  ⬇️  ⬇️  ⬇️  ⬇️  ⬇️