ՈՒԵՖԱ-ի Գավաթակիրների Գավաթի 1985/1986 թվականի խաղարկության եզրափակիչում միմյանց հետ մրցեցին Կիևի «Դինամոն» ու Մադրիդի «Ատլետիկոն»: Խաղը կայացավ 1986 թվականի մայիսի 2-ին, Լիոնի «Ստադ դե Ժեռլան» մարզադաշտում և հանդիպմանը հետևում էր 55.000 հանդիսական:
Արդեն խաղասկզբում Վալերի Վասիլևիչ Լոբանովսկու սաները կարողացան հաշվի մեջ առաջ անցնել: Խփած գնդակով աչքի ընկավ Ալեքսանդր Զավարովը:
Մադրիդյան ակումբին հաշվի հավասարությունը վերականգնել այդպես էլ չհաջողվեց, իսկ ահա դինամոյականները խաղավերջին 5 րոպեների ընթացքում կարողացան իրենց առավելությունն ավելի տպավորիչ դարձնել: Օլեգ Բլոխինի (85) և Վադիմ Եվտուշենկոյի (88) խփած գոլերն արձանագրեցին հանդիպման վերջնական արդյունքը:
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենն իսպանական ակումբի կազմում փոխարինման դուրս եկավ 61-րդ րոպեին:
«ԴԻՆԱՄՈ» (Կիև) – «ԱՏԼԵՏԻԿՈ» (Մադրիդ)՝ 3:0 (1:0)
1-0 Ալեքսանդր Զավարով (5)
2-0 Օլեգ Բլոխին (85)
3-0 Վադիմ Եվտուշենկո (88)
Ներկայացնում ենք «Դինամո» – «Ատլետիկո» եզրափակիչ խաղն ամբողջությամբ ռուս մեկնաբան Վասիլի Ուտկինի մեկնաբանությամբ.
⬇️ ⬇️ ⬇️ ⬇️ ⬇️ ⬇️ ⬇️