60 տարի առաջ այս օրը՝ 1960 թվականի մայիսի 13-ին, Գլազգոյի «Հեմփդեն Պարկ» մարզադաշտում տեղի ունեցավ Չեմպիոների Գավաթի և Չեմպիոնների Լիգայի պատմության ամենագոլառատ եզրափակիչ խաղը: Մադիդի «Ռեալը»՝ 7:3 (2:1) հաշվով հաղթեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտին» և 5-րդ անգամ անընդմեջ դարձավ Եվրոպայի ուժեղագույն թիմը:
«Այնտրախտին» նույնիսկ չօգնեց այն, որն առաջինը խաղում գերմանական ակումբը հաջողության հասավ: «Արքայական ակումբի» լեգենդներ Ալֆրեդո Դի Ստեֆանոն և Ֆերենց Պուշկաշը միասին ոչնչացրեցին ֆրանկֆուրտյան թիմին:
Պուշկաշը դարձավ պոկերի, իսկ Դի Ստեֆանոն՝ հեթ-տրիկի հեղինակ:
«Ռեալը» պատմության մեջ դարձավ առաջին ակումբը, որը կարողացավ 5 անգամ անընդմեջ նվաճել Չեմպիոնների Գավաթը, ինչի շնորհիվ հեղինակավոր գավաթը մշտական բնակության հանձնվեց մադրիդյան ակումբին:
Ստորև ներկայացնում ենք «Ռեալ» – «Այնտրախտ» պատմական հանդիպման տեսությունը.