FIFA-ն հաստատել է 2020 թվականից հետաձգված երեք մրցաշարերի ժամկետները

Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիայի՝ FIFA-ի խորհրդի գրասենյակը հաստատել է երեք մրցաշարերի ժամկետները, որոնք պետք է կայանային 2020 թվականին, տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։

Մինչև 20 տարեկան աղջիկների Աշխարհի առաջնությունը, որը պետք է տեղի ունենար այս տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Կոստա-Ռիկայում և Պանամայում, տեղափոխվել է 2021 թվականի հունվարի 20-ից փետրվարի 6-ը։

Մինչև 17 տարեկան աղջիկների Աշխարհի առաջնությունը, որը պետք է տեղի ունենար այս տարվա նոյեմբերին Հնդկաստանում, տեղափոխվել է 2021 թվականի փետրվարի 17-ից մարտի 7-ը։

Ֆուտզալի Աշխարհի առաջնությունը տեղի կունենա Լիտվայում՝ 2021 թվականի սեպտեմբերի 12-ից հոկտեմբերի 3-ը։ Ի սկզբանե մրցաշարը պետք է անցկացվեր այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։