Աշխարհի 1986 թվականի առաջնությունն անցկացվեց Մեքսիկայում: Կիսաեզրափակիչ փուլի խաղերից մեկում միմյանց հետ մրցեցին Արգենտինան ու Բելգիան: Խաղը կայացավ Մեխիկոյի «Ացտեկա» մարզադաշտում:
Հանդիպման իսկական հերոս դարձավ Դիեգո Մարադոնան, ով փլեյ-օֆում երկրորդ անընդմեջ դուբլը ձևակերպեց: Հատկապես գեղեցիկ էր արգենտինացու խփած 2-րդ գնդակը: Մարադոնան միայնակ անցնելով մրցակցի 4 ֆուտբոլիստից, արգենտինացիների համար եզրափակիչի ուղեգիր նվաճեց:
ԱՐԳԵՆՏԻՆԱ – ԲԵԼԳԻԱ` 2-0 (0-0)
1-0 Դիեգո Մարադոնա (51)
2-0 Դիեգո Մարադոնա (63)
Ներկայացնում ենք Արգենտինա – Բելգիա կիսաեզրափակիչ խաղն ամբողջությամբ.