Նոր լուծումներ ՈւԵՖԱ-ից՝ Եվրագավաթների խաղարկությունների որակավորման փուլերի համար

ՈւԵՖԱ-ն տարբերակներ է դիտարկում Չեմպիոնների Լիգայի և Եվրոպայի Լիգայի խաղարկությունների որակավորման փուլերի անցկացման համար, հաստատում է The Times-ը։ Կա հավանականություն, որ որակավորման փուլն ամբողջությամբ կչեղարկվի։ Պատճառը մի շարք երկրներում արգելքն է սպորտային իրադարձությունների վրա, ինչպես օրինակ Ֆրանսիայում և Հոլանդիայում։

Խմբային մրցաշարն ըստ ՈւԵՖԱ-ի նախնական ծրագրման պետք է սկսի հոկտեմբերի 20-ից, սովորաբար խմբային փուլի առաջին տուրի խաղերն անցկացվում էր սեպտեմբերին։ Կա տարբերակ որակավորման փուլն անցկացնել մեկական խաղով չեզոք դաշտում՝ նախկին երկուսի փոխարեն։

Եվրագավաթների խաղարկման մասին վերջնական որոշումը ՈւԵՖԱ-ն կկայացնի մայիսի 27-ին։