Համացանցում հայտնի աֆրիկացի դագաղ պարացնողը նշել է, թե որ ֆուտբոլիստներին կուզեր «պարացնել»

Համացանցում և աշխարհում հայտնի դարձած աֆրիկացի դագաղ պարացնողներից մեկը՝ Բենջամին Այդուն (Coffin Dance), կատակով պատասխանել է, թե հայտնի ֆուտբոլիստներից ում կուզեր «պարացնելով» ճանապարհել հանդերձյալ աշխարհ:

«Ես իհարկե բոլորին երկար կյանք եմ մաղթում, բայց երազում եմ, եթե հնարավոր լինի, Ռոնալդինյոյին ճանապարհել դեպի իր վերջին ապաստարան: Դա կլիներ պարողից դեպի պարողը օր, որովհետև նա խաղադաշտում ասես պարում էր: Ռոնալդինյոն այն ֆուտբոլիստն է, ով ինձ միշտ տպավորել է: Հետո կուզեի Մարադոնային ճանապարհել, իսկ հետո՝ Մեսսիին», – Այդուին մեջբերում է Goal-ը:

Դագաղ պարացնողների՝ Գանայում տեղի ունեցած հուղարկավորության մի տեսագրություն ցնցեց համացանցն ու դարձավ մեմ: Պարում և «պարացնում են» նրանք հանգուցյալին հիմնականում «Tony Igy – Astronomia» կատարման ներքո:

Հ.Գ. Բոլոր պարերը պարել էինք, բայց այս մեկից՝ հեռու մնանք բոլորս: