WORLD CUP-2010. Գերմանիա – Անգլիա` 4-1 փլեյ-օֆի խաղն ամբողջությամբ (VIDEO)

Աշխարհի 2010 թվականի առաջնությունն առաջին անգամ անցկացվեց Աֆրիկա մայրցամաքում: Ավելի ստույգ՝ Հարավ-աֆրիկյան Հանրապետությունում:

1/8-րդ եզրափակիչ փուլի ամենադիտարժան խաղերից մեկում միմյանց հետ մրցեցին գերմանացիներն ու անգլիացիները: Հավասար մրցապայքարում անցած հանդիպման առաջին կեսի միջնամասում գերմանացիներին՝ Միրոսլավ Կլոզեի և Լուկաս Պոդոլսկու օգնությամբ, հաջողվեց երկու գնդակի առավելություն ստեղծել: Անգլիացիները Մեթյու Ափսոնի խփած գոլի շնորհիվ շատ արագ խաղի մեջ վերադարձան, սակայն գլխավոր Բունդեսթիմն ուներ Թոմաս  Մյուլեր, ով դարձավ այս խաղի իսկական հերոսը: Հանդիպման երկրորդ խաղակեսում գերմանացի կիսապաշտպանն ընդամենը 3 րոպեի ընթացքում դուբլ ձևակերպելով՝ վճռեց այս սկզբունքային մրցավեճի ճակատագիրը:

ԳԵՐՄԱՆԻԱ – ԱՆԳԼԻԱ 4-1 (2-1)
1-0  Միրոսլավ Կլոզե (20)
2-0  Լուկաս Պոդոլսկի (32)
2-1  Մեթյու Էփսոն (37)
3-1  Թոմաս Մյուլեր (67)
4-1  Թոմաս Մյուլեր (70)

Ներկայացնում ենք Գերմանիա – Անգլիա խաղն ամբողջությամբ.

https://youtu.be/eMdTsex8Cyw?t=39