Բիքսեն Լիզարազյու. «Չեմպիոնական մեր կազմում մուտանտ կար»

Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Բիքսեն Լիզարազյուն վերհիշել է Աշխարհի 1998 թվականի առաջնությունը, որն ավարտվեց եռագույնների հաղթանակով:

Լիզարազյուն նաև համեմատել է այդ ժամանակվա հավաքականը 2018 թվականի Ֆրանսիայի ազգային թիմի հետ:

«Մենք ավելի ուժեղ էինք պաշտպանությունում: Մեր փորձը շատ մեծ էր: Եվ մեր կազմում մուտանտ կար՝ Զինեդին Զիդանը», – Լիզարազյուին մեջբերում է L’Equipe-ը:

Հիշեցնենք, որ Աշխարհի 1998 թվականի առաջնության եզրափակիչում Ֆրանսիան հաղթեց Բրազիլիային՝ 3:0 հաշվով, որտեղ Զիդանը դարձավ դուբլի հեղինակ: