Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Բիքսեն Լիզարազյուն վերհիշել է Աշխարհի 1998 թվականի առաջնությունը, որն ավարտվեց եռագույնների հաղթանակով:
Լիզարազյուն նաև համեմատել է այդ ժամանակվա հավաքականը 2018 թվականի Ֆրանսիայի ազգային թիմի հետ:
«Մենք ավելի ուժեղ էինք պաշտպանությունում: Մեր փորձը շատ մեծ էր: Եվ մեր կազմում մուտանտ կար՝ Զինեդին Զիդանը», – Լիզարազյուին մեջբերում է L’Equipe-ը:
Հիշեցնենք, որ Աշխարհի 1998 թվականի առաջնության եզրափակիչում Ֆրանսիան հաղթեց Բրազիլիային՝ 3:0 հաշվով, որտեղ Զիդանը դարձավ դուբլի հեղինակ: