Անգլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն Իտալիային է երկրպագել

Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ջո Քոուլը գնահատել է Ֆաբիո Կապելլոյի մարզչական աշխատանքը 2008 թվականից մինչ 2012 թվականը, երբ վերջինս գլխավորում էր Անգլիայի հավաքականը:

«Պետք է ասել, որ նա լեգենդար մարզիչ է: Նրա ձեռքբերումներն անգնահատելի են: Բայց կարծում եմ, որ նրա աշխատանքն Անգլիայում՝ հավաքականի ղեկին, իրեն չարդարացրեց: Նա իրեն ամբողջությամբ չնվիրեց գործին: Ընդ որում, սա ասում եմ մեծ հարգանքով, որովհետև նա իսկապես հիանալի մարզիչ է:

Բայց պետք է կարողանաս ինքնամոռաց նվիրվել գործիդ, ինչպես դա անում է Գարեթ Սաութգեյթը: նա իսկապես անում է այն ամենն, ինչ նախատեսված է պարտականությամբ, ինչ որ պահանջում է կոնկրետ իրավիճակը:

Իսկ Ֆաբիոյի մոտ ես դա չտեսա: 2010 թվականի Աշխարհի առաջնությանն իմ թիմակիցն ինձ ասաց, որ տեսել է, թե ինչպես է Կապելլոն իր ողջ մարզչական շտաբի հետ նշել ու թռչկոտել ուրախությունից, երբ Իտալիայի հավաքականը գոլ է խփել: Ինձ դա ձեռք չտվեց», – խոստովանել է Ջո Քոուլը: