WORLD CUP-2014. Իսպանիա – Հոլանդիա՝ 1-5 խմբային մրցաշարի խաղն ամբողջությամբ (VIDEO)

Աշխարհի 2014 թվականի առաջնությունն անցկացվեց Բրազիլիայում: Խմբային մրցաշարի կենտրոնական հանդիպումներից մեկում մրցեցին  հոլանդացիներն ու իսպանացիները:

Հիշեցնենք, որ Աշխարհի նախորդ առաջնության՝ Մունդիալ 2010-ի եզրափակիչում հենց Հոլանդիան ու Իսպանիան մրցեցին, և չեմպիոնության ճակատագիրը վճռեց Անդրես Ինյեստայի 116-րդ րոպեին խփած միակ գնդակը:

Չորս տարի անց, հոլանդացիները որոշ չափով վրեժխնդիր եղան իսպանացիներից եզրափակիչում կրած պարտության համար: Նարնջագույնները մրցակցին ջախջախեցին՝ 5-1 հաշվով և դա այն դեպքում, որ խաղի հաշիվը բացեցին իսպանացիները:

 ԻՍՊԱՆԻԱ  – ՀՈԼԱՆԴԻԱ 1-5 (1-1)

1-0  Չաբի Ալոնսո (27)
1-1  Ռոբին Վան Պերսի (44)
1-2  Արյեն Ռոբբեն (53)
1-3  Ստեֆան դե Վրիյ (64)
1-4  Ռոբին Վան Պերսի (72)
1-5  Արյեն Ռոբբեն (80)

Իսպանիա – Հոլանդիա խմբային մրցաշարի խաղն ամբողջությամբ դիտեք այստեղ.