Աշխարհի 2014 թվականի առաջնությունն անցկացվեց Բրազիլիայում: Խմբային մրցաշարի կենտրոնական հանդիպումներից մեկում մրցեցին հոլանդացիներն ու իսպանացիները:
Հիշեցնենք, որ Աշխարհի նախորդ առաջնության՝ Մունդիալ 2010-ի եզրափակիչում հենց Հոլանդիան ու Իսպանիան մրցեցին, և չեմպիոնության ճակատագիրը վճռեց Անդրես Ինյեստայի 116-րդ րոպեին խփած միակ գնդակը:
Չորս տարի անց, հոլանդացիները որոշ չափով վրեժխնդիր եղան իսպանացիներից եզրափակիչում կրած պարտության համար: Նարնջագույնները մրցակցին ջախջախեցին՝ 5-1 հաշվով և դա այն դեպքում, որ խաղի հաշիվը բացեցին իսպանացիները:
ԻՍՊԱՆԻԱ – ՀՈԼԱՆԴԻԱ 1-5 (1-1)
1-0 Չաբի Ալոնսո (27)
1-1 Ռոբին Վան Պերսի (44)
1-2 Արյեն Ռոբբեն (53)
1-3 Ստեֆան դե Վրիյ (64)
1-4 Ռոբին Վան Պերսի (72)
1-5 Արյեն Ռոբբեն (80)
Իսպանիա – Հոլանդիա խմբային մրցաշարի խաղն ամբողջությամբ դիտեք այստեղ.