Լորիս Կարիուսը՝ Չեմպիոնների Լիգայի «Ռեալի» հետ 2017/18 եզրափակիչը տապալելու մասին

Լորիս Կարիուսն, ով այժմ հանդիսանում է «Բեշիքթաշի» դարպասապահը, պատմել է, թե ինչու 2017/18 Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում երկու ճակատագրական սխալ թույլ տվեց: Այդ խաղում «Լիվերպուլը» պարտվեց «Ռեալին»՝ 1:3 հաշվով: Վճռորոշ խաղում «կարմիրների» դարպասապահը երկու ճակատագրական սխալ թույլ տվեց.

«Այդ խաղն ինձ շատ բան սովորեցրեց: Իմ մոտ ուղեղի ցնցում եղավ Սերխիո Ռամոսի հարվածից հետո: Դրա պատճառով իմ տարածքային տեսողությունը խախտվեց: Դա ապացուցվել է հետազոտություններից մեկի արդյունքում:

Երբեք չէի ուզի սա օգտագործել որպես արդարացման միջոց, բայցև չեմ էլ հասկանում այն ծաղրանքը, որ ուղղում են գլխի վնասվածք ստացած մարդուն»,- ասել է Կարիուսը Bild –ին տված իր հարցազրույցում: