Մելիսա Սատտա. «Թուրքիան ավելի լավ է պատրաստված կորոնավիրուսի դեմ պայքարին, քան Իտալիան»

Թուրքական «Բեշիքթաշում» հանդես եկող գանացի կիսապաշտպան Կևին-Պրինս Բոատենգի կինը՝ հայտնի մոդել Մելիսա Սատտան իտալական «Chi» ամսագրին տված հարցազրույցում անդրադարձել է կորոնավիրուսի դեմ պայքարում Իտալիայի և Թուրքիայի մոտեցումներին.

«Այստեղ՝ Իտալիայում, ամեն ինչ խնդիր է: Թուրքիան ավելի լավ է պատրաստված համավարակին:

Ես իմ տղայի հետ Միլան եմ եկել մի փոքրիկ պայուսակով և գիշերանոցով, քանի որ մտադիր էինք այստեղ մնալ ընդամենը 6 օր, սակայն մենք, հարկադրված այստեղ պետք է մնանք 6 շաբաթ:

Այստեղ ամեն ինչ բարդ է: Թուրքիայում անհարմարություններն ավելի քիչ են», – ասել է իտալացի մոդել Մելիսա Սատտան: