Հայտնի են Չեմպիոնների Լիգայի և Եվրոպայի Լիգայի եզրափակիչ խաղերի նախնական օրերը

Չեմպիոնների Լիգայի և Եվրոպայի Լիգայի եզրափակիչ խաղերի անցկացման օրերը հետաձգվել էին կորոնավիրուսի համավարակի պատճառով: The Telegraph-ը հայտնում է, որ ՈւԵՖԱ-ն առաջարկում է Չեմպիոնների Լիգայի եզրափակիչն անցկացնել օգոստոսի 29-ին: Համաձայն այս նոր առաջարկի՝ մրցաշարի քառորդ եզրափակիչը կանցկացվի հուլիսի 28-ին և 29-ին, իսկ կիսաեզրափակիչ փուլն արդեն՝ օգոստոսին:

Եվրոպայի Լիգայի եզրափակիչ խաղի համար էլ նշված է օգոստոսի 26-ը:

ՈւԵՖԱ-ն դեմ չէ, որ Եվրագավաթային հանդիպումներն անցնեն ազգային առաջնության խաղերի հետ համաժամանակյա գրաֆիկով: Բայց շատ ակումբներ դեմ են այս գրաֆիկին: Վերջիններս ցանկանում են նախ ավարտել ներքին առաջնության խաղերն, ապա նոր միայն անցնել Եվրագավաթային խաղերին: