«Կոպենհագենի» ֆուտբոլիստը որակազրկվել է Եվրագավաթային 3 խաղով

ՈՒԵՖԱ-ն Եվրագավաթային 3 խաղով որակազրկել է դանիական «Կոպենհագենի» հարձակվող Մայքլ Սանթոսին: Պատճառն այն է, որ նա հարձակվել է մեկ այլ մարդու վրա:

Շոտլանդիայի ոստիկանությունը մեղադրել է Սանթոսին ոստիկանության սպայի վրա հարձակում գործելու մեջ: Եվրոպայի Լիգայի՝ «Սելթիկի» հետ խաղում (3:1) ֆուտբոլիստն այն պահին, երբ «Կոպենհագենը» նշում էր իր երկրորդ գոլը, հրել է ոստիկանին:

«Ակումբը գտնում է, որ այս պատիժը չափազանց խիստ է, եթե հաշվի առնենք կատարվածի մանրամասները: Այս առիթով մենք խնդրել ենք ՈՒԵՖԱ-ին, որպեսզի պատժի մասին գրավոր ծանուցում տա, որպեսզի ակումբն էլ իր հերթին կարողանա գնահատել պատժաչափն ու անհամաձայնության դեպքում բողոքարկել այն»,- ասված է պաշտոնական հայտարարությունում: