Թուրքական «Բեշիքթաշում» հանդես եկող գանացի կիսապաշտպան Կևին-Պրինս Բոատենգի կինը՝ հայտնի մոդել Մելիսա Սատտան իտալական «Chi» ամսագրին տված հարցազրույցում անդրադարձել է կորոնավիրուսի դեմ պայքարում Իտալիայի և Թուրքիայի մոտեցումներին.
«Այստեղ՝ Իտալիայում, ամեն ինչ խնդիր է: Թուրքիան ավելի լավ է պատրաստված համավարակին:
Ես իմ տղայի հետ Միլան եմ եկել մի փոքրիկ պայուսակով և գիշերանոցով, քանի որ մտադիր էինք այստեղ մնալ ընդամենը 6 օր, սակայն մենք, հարկադրված այստեղ պետք է մնանք 6 շաբաթ:
Այստեղ ամեն ինչ բարդ է: Թուրքիայում անհարմարություններն ավելի քիչ են», – ասել է իտալացի մոդել Մելիսա Սատտան: