GiveMeSport-ը հրապարակել է ֆուտբոլի պատմության ամենաստորացուցիչ պարտությունները

GiveMeSport պորտալը կազմել է ֆուտբոլի պատմության ամենաստորացուցիչ պարտությունների ցանկը: Առաջին տեղում է Բրազիլիայի հավաքականի պարտությունը Գերմանիայից՝ Աշխարհի 2014 թվականի առաջնության կիսաեզրափակիչում՝ 1-7 հաշվով: Հանդիպման 29-րդ րոպեի դրությամբ բրազիլացիները սեփական դարպասն արդեն 5 գնդակ էին ընդունել:

Թոփ-5 ամենաստորացուցիչ պարտություններն ըստ՝ GiveMeSport-ի.

1.  Բրազիլիա – Գերմանիա՝ 1-7 (Աշխարհի 2014 թվականի առաջնության կիսաեզրափակիչ)

2.  Ավստրալիա 31-0 Ամերիկյան Սամոա՝ 31-0  (11-04-2001թ., Աշխարհի 2002 թվականի առաջնության որակավորման փուլ)

3. «Բարսելոնա» – «Պարի Սեն-ժերմեն»՝ 6-1 (08-03-20172., Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլ)

4. «Մանչեսթեր Յունայթեդ» – «Արսենալ»՝ 8-2 (28-08-2011թ., Պրեմիեր Լիգա)

5. «Լիվերպուլ» – «Բարսելոնա»՝ 4-0 (07-05-2019թ., Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ փուլ)