WORLD CUP – 1994. Նիգերիա – Իտալիա՝ 1-2, 1/8-րդ եզրափակիչ փուլի խաղն ամբողջությամբ (VIDEO)

Աշխարհի 1994 թվականի առաջնությունն անցկացվեց ԱՄՆ-ում: 1/8-րդ եզրափակիչ փուլի հանդիպումներից մեկում միմյանց հետ մրցեցին իտալացիներն ու նիգերիացիները: Հանդիպումը ճանաչվեց առաջնության ամենադիտարժան խաղերից մեկը:

Ուչե Օկեչուկվուն, Ֆինիդի Ջորջը, Ռաշիդ Յեկինին, Ջեյ-Ջեյ Օկոչան, Էմանուել Ամունիկեն և Դանիել Ամոկաշին ընդդեմ Ալեսսանդրո Կոստակուրտայի, Պաոլո Մալդինիի, Դեմետրիո Ալբերտինիի, Ռոբերտո Դոնադոնիի, Ռոբերտո Բաջիոյի և Ջուզեպե Սինյորիի:

Առաջին խաղակեսում աֆրիկացիները կարողացան հաշվի մեջ առաջ անցնել: Աչքի ընկավ Էմանուել Ամունիկեն: Հանդիպման 75-րդ րոպեին իտալացիները 10 հոգով մնացին: Խաղադաշտից հեռացվեց ընդամենը 10 րոպե առաջ փոխարինման դուրս եկած Ջանֆրանկո Ձոլան: Արիգո Սակկիի սաները մեծ դժվարությամբ կարողացան խաղը լրացուցիչ ժամանակ տեղափոխել: 88-րդ րոպեին աչքի ընկավ Ռոբերտո Բաջիոն:

«Պոչիկն» այս խաղի հերոսը դարձավ: Նա 102-րդ րոպեին հստակորեն իրացնելով 11 մետրանոցը՝ իտալացիներին պայքարը շարունակելու հնարավորություն տվեց:

ՆԻԳԵՐԻԱ – ԻՏԱԼԻԱ  1-2 (1-0; 1-1)

0-1  Էմանուել Ամունիկե (25)
1-1  Ռոբերտո Բաջիո (88)
1-2  Ռոբերտո Բաջիո (102, 11մ.)

Ներկայացնում ենք Նիգերիա – Իտալիա 1/8-րդ եզրափակիչ փուլի խաղն ամբողջությամբ.

⬇️  ⬇️  ⬇️  ⬇️  ⬇️  ⬇️  ⬇️

https://youtu.be/QavxlFIbHt4?t=15