Աշխարհի 1994 թվականի առաջնությունն անցկացվեց ԱՄՆ-ում: 1/8-րդ եզրափակիչ փուլի հանդիպումներից մեկում միմյանց հետ մրցեցին իտալացիներն ու նիգերիացիները: Հանդիպումը ճանաչվեց առաջնության ամենադիտարժան խաղերից մեկը:
Ուչե Օկեչուկվուն, Ֆինիդի Ջորջը, Ռաշիդ Յեկինին, Ջեյ-Ջեյ Օկոչան, Էմանուել Ամունիկեն և Դանիել Ամոկաշին ընդդեմ Ալեսսանդրո Կոստակուրտայի, Պաոլո Մալդինիի, Դեմետրիո Ալբերտինիի, Ռոբերտո Դոնադոնիի, Ռոբերտո Բաջիոյի և Ջուզեպե Սինյորիի:
Առաջին խաղակեսում աֆրիկացիները կարողացան հաշվի մեջ առաջ անցնել: Աչքի ընկավ Էմանուել Ամունիկեն: Հանդիպման 75-րդ րոպեին իտալացիները 10 հոգով մնացին: Խաղադաշտից հեռացվեց ընդամենը 10 րոպե առաջ փոխարինման դուրս եկած Ջանֆրանկո Ձոլան: Արիգո Սակկիի սաները մեծ դժվարությամբ կարողացան խաղը լրացուցիչ ժամանակ տեղափոխել: 88-րդ րոպեին աչքի ընկավ Ռոբերտո Բաջիոն:
«Պոչիկն» այս խաղի հերոսը դարձավ: Նա 102-րդ րոպեին հստակորեն իրացնելով 11 մետրանոցը՝ իտալացիներին պայքարը շարունակելու հնարավորություն տվեց:
ՆԻԳԵՐԻԱ – ԻՏԱԼԻԱ 1-2 (1-0; 1-1)
0-1 Էմանուել Ամունիկե (25)
1-1 Ռոբերտո Բաջիո (88)
1-2 Ռոբերտո Բաջիո (102, 11մ.)
Ներկայացնում ենք Նիգերիա – Իտալիա 1/8-րդ եզրափակիչ փուլի խաղն ամբողջությամբ.
⬇️ ⬇️ ⬇️ ⬇️ ⬇️ ⬇️ ⬇️