WORLD CUP-2002. Բրազիլիա – Անգլիա՝ 2-1 քառորդ եզրափակիչ փուլի խաղն ամբողջությամբ (VIDEO)

Աշխարհի 2002 թվականի առաջնությունն անցկացվեց Ճապոնիայում և Հարավային Կորեայում համատեղ: Քառորդ եզրափակիչ փուլի հանդիպումներից մեկում մրցեցին  բրազիլացիներն ու անգլիացիները (տեսագրությունում խաղի 11:20-ից սկսած՝ լավ որակ):

Պոլ Սքոուլզը, Դևիդ Բեքհեմն ու Մայքլ Օուենն ընդդեմ RoRiRo-ի՝ Ռոնալդինյո-Ռիվալդո-Ռոնալդոյի: Չանտեսենք նաև Կաֆուին և Ռոբերտո Կառլոսին

Հանդիպման հաղթական գոլը խփեց Ռոնալդինյոն՝ երկրորդ խաղակեսի սկզբում անհավանական գոլ հեղինակելով: Խփած գոլից ընդամենը 7 րոպե անց նույն Ռոնալդինյոն հեռացվեց խաղադաշտից:

ԲՐԱԶԻԼԻԱ – ԱՆԳԼԻԱ  2-1 (1-1)

0-1  Մայքլ Օուեն (23)
1-1  Ռիվալդո (45+2)
2-1  Ռոնալդինյո (50)

Ներկայացնում ենք Բրազիլիա – Անգլիա քառորդ եզրափակիչ փուլի խաղն ամբողջությամբ՝ ռուսերեն մեկնաբանությամբ.

https://youtu.be/C0Etv3GjP0g?t=6