ՈւԵՖԱ-ն պաշտոնապես հերքեց Ալեքսանդր Չեֆերինի խոսքերը

Այսօր առավոտյան տեղեկություն տարածվեց այն մասին, որ ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինն ասել է, որ Չեմպիոնների Լիգայի և Եվրոպա Լիգայի խաղարկությունները պարտավոր են ավարտել օգոստոսի 3-ից ոչ ուշ:

Ահա և ՈւԵՖԱ-ն քիչ առաջ հերքեց Ալեքսանդր Չեֆերինի խոսքերը՝ այս կապակցությամբ պաշտոնական հաղորդագրություն տարածելով.

«Տեղեկություն տարածվեց, որ ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը ZDF հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ Եվրագավաթների խաղարկությունները պետք է ավարտել օգոստոսի 3-ից ոչ ուշ:

Դա ճիշտ չէ: Նախագահը ոչ մի վերջնաժամկետ չի սահմանել:

Հնարավոր է, որ մենք խաղեր անցկացնենք նաև հուլիսին և օգոստոսին: Ամեն ինչ կախված կլինի, թե մրցաշրջանը երբ կվերսկսենք և կառավարությունից ինչպիսի կարգադրություններ կստանանք», – նշված է ՈւԵՖԱ-ի պաշտոնական հաղրոդագրությունում: