WORLD CUP-1994. Բրազիլիա – Հոլանդիա՝ 3-2 քառորդ եզրափակիչ խաղն ամբողջությամբ (VIDEO)

Աշխարհի 1994 թվականի առաջնությունն անցկացվեց ԱՄՆ-ում: Քառորդ եզրափակիչ փուլի հանդիպումներից մեկում միմյանց հետ մրցեցին բրազիլացիներն ու հոլանդացիները:

Հանդիպումը ճանաչվեց առաջնության ամենադիտարժան խաղերից մեկը: Այս մրցավեճում 5 գոլ խփվեց, չնայած, որ խաղի հաշիվը բացվեց միայն 52-րդ րոպեին:

Կլաուդիո Տաֆֆարելը, Ժորժինյոն, Կառլոս Դունգան, Ռային, Բեբետոն ու Ռոմարիոն ընդդեմ Ֆրենկ Ռիկարդի, Ռոնալդ Կումանի, Մարկ Օվերմարսի և Դենիս Բերգկամպի:

ԲՐԱԶԻԼԻԱ – ՀՈԼԱՆԴԻԱ  3-2 (0-0)
1-0  Ռոմարիո (52)
2-0  Բեբետո (62)
2-1  Դենիս Բերգկամպ (64)
2-2  Արոն Վինտեր (76)
3-2  Բրանկո (80)

Դիտեք Բրազիլիա – Հոլանդիա քառորդ եզրափակիչ փուլի խաղն ամբողջությամբ այստեղ.