54 տարի առաջ գողացան Ժյուլ Ռիմեի գավաթը՝ «Ոսկե Աստվածուհու» արձանիկը

54 տարի առաջ գողացան աշխարհի առաջնությունների գավաթը՝ «Ոսկե Աստվածուհու» արձանիկը, որն առևանգվեց Լոնդոնում՝ Աշխարհի 1966 թվականի առաջնության մեկնարկից 4 ամիս առաջ:

7 օր պահանջվեց Ժյուլ Ռիմեի գավաթը գտնելու համար: Լոնդոնյան այգիներից մեկում այն հայտնաբերեց Փիկլզ անունով շունը:

1970 թվականին «Ոսկե Աստվածուհու» արձանիկը հավերժ հանձնվեց Բրազիլայի հավաքականին, որը 3-րդ անգամ դարձավ Աշխարհի չեմպիոն: 13 տարի անց «Ոսկե Աստվածուհու» արձանիկը նորից գողացան, այս անգամ արդեն Բրազիլիայի Ֆուտբոլի Կոնֆեդերացիայի շտաբ-բնակարանից: Հետագայում հանցագործները հայտնաբերվեցին, սակայն Ժյուլ Ռիմեի գավաթը վերադարձնել չստացվեց:

Բրազիլիայի Ֆուտբոլի Կոնֆեդերացիայի շտաբ-բնակարանում այսօր ցուցադրված է «Ոսկե Աստվածուհու» կրկնօրինակը: