ՖԻՖԱ-ն ֆիլմ է նկարել Աշխարհի 2018 թվականի առաջնության մասին (VIDEO)

ՖԻՖԱ-ն պաշտոնական իր կայքում ֆիլմ է տեղադրել` Աշխարհի 2018 թվականի առաջնության մասին.

«Ռուսաստանում կայացած Աշխարհի առաջնությունը, սկզբից մինչև վերջ, անցավ գրավիչ ու հետաքրքիր մրցապայքարում: Այն իր մեջ ներառեց բազմաթիվ պահեր, որոնք դեռ երկար կմնան ֆուտբոլասերների հիշողություններում:

Այդ ամենը ցանկացած պահի վերհիշելու նպատակով, առաջարկում ենք Մունդիալ 2018-ի մասին պատմող պաշտոնական ֆիլմը», – նշված է ֆիլմին կցված հաղորդագրությունում:

Ֆիլմի տևողությունը՝ 79 րոպե է:

Հիշեցնենք, որ Ռուսաստանում կայացած Աշխարհի առաջնությունն անցկացվեց 2018 թվականի հունիսի 14-ից հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում: Աշխարհի չեմպիոն դարձավ Ֆրանսիան՝ եզրափակիչում առավելության հասնելով Խորվաթիայի նկատմամբ:

2018 FIFA World Cup | The Official Film

⬇️   ⬇️   ⬇️   ⬇️   ⬇️

https://www.youtube.com/watch?v=MiAcU2DvbXM&feature=emb_err_watch_on_yt