WORLD CUP-2006. Իտալիա – Ֆրանսիա՝ 1-1 (5-3) եզրափակիչ խաղն ամբողջությամբ (VIDEO)

Աշխարհի 2006 թվականի առաջնությունն անցկացվեց Գերմանիայում: Եզրափակիչ հանդիպումը կայացավ Բեռլինի «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում, ուր միմյանց հետ մրցեցին իտալացիներն ու ֆրանսիացիները:

Արդեն խաղասկզբում թիմերից յուրաքանչյուրն աչքի ընկավ խփած մեկական գնդակով: Զինեդին Զիդանի հստակորեն իրացրած 11 մետրանոց հարվածին դիպուկությամբ պատասխանեց Մարկո Մատերացցին:

Հենց այս երկուսը դարձան այն ֆուտբոլիստները, որոնց մասին բոլորը խոսում են մինչ օրս, երբ խոսք է գնում Մունդիալ 2006-ի եզրափակիչից: Լրացուցիչ ժամանակի ավարտից 10 րոպե առաջ` 105-րդ րոպեին,  ֆրանսիացիների ավագ Զիդանը գլխի հարվածով տապալեց Մատերացցիին:

ԻՏԱԼԻԱ – ՖՐԱՆՍԻԱ 1-1 (1-1), 11 մետրանոց հարվածաշարով՝ 5-3

0-1  Զինեդին Զիդան (7, 11մ.)
1-1  Մարկո Մատերացցի (19)