Դևիդ Բեքհեմն ընդունել է ինստագրամյան նոր Challenge-ը

Հոլիվուդյան դերասան Քևին Բեյքոնը #IStayHomeFor հեշթեգով լուսանկար է հրապարակել` մարտահրավեր նետելով Դևիդ Բեքհեմին:

Բեքհեմը չի ուշացրել պատասխանն ու նույն հեշթեգով հրապարակել է լուսանկար` հետևյալ գրությամբ.

«Մնա´նք տանը հանուն նրանց, ում սիրում ենք: Շնորհակալ եմ Բեյքոնին` ինձ մարտահրավեր նետելու համար: Ես մնում եմ տանը հանուն Վիկտորյայի և երեխաներիս` ներառյալ Քրուզին, ով ինքնատիպ ձևով է զարդարել նկարս իր ներկայությամբ:

Եկե´ք կանխենք կորոնավիրուսի տարածումը միասին: Տարածե´ք Ձեր սեփական #IStayHomeFor ֆոտոն` նշելով Ձեր 6 ընկերներին և կոչ արեք նրանց նույնն անել», – գրել է Դևիդ Բեքհեմը:

https://www.instagram.com/p/B96tCl_B9eB/?utm_source=ig_web_copy_link