Գերմանիայի հավաքականը գումար է նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Գերմանիայի հավաքականը գումար է նվիրաբերել վիրուսի դեմ պայքարի ֆոնդին: Ազգային ընտրանու խաղացողները 2.5 միլիոն եվրո են հավաքել:

«Յուրաքանչյուր բարի գործ, յուրաքանչյուր օգնություն կարևոր է: Մեր ուժերի սահմաններում է ինչ-որ բան փոխելը:

Առողջ եղե՛ք և հոգ տարեք միմյանց մասին», – գրված է հավաքականի հայտարարության մեջ: