Մադրիդի «Ռեալի» բողոքարկումը մերժվել է

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը բաց կթողնի Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան հանդիպումը։

Մադրիդյան ակումբը բողոքարկել էր Սերխիո Ռամոսի որակազրկման որոշումը, սակայն ՈւԵՖԱ-ից մերժում է ստացել։

Ամենայն հավանականությամբ, պատասխան խաղում իսպանացի պաշտպանին կփոխարինի Էդեր Միլիտաոն: