Ստանիսլավ Չերչեսովը երկարաձգել է պայմանագիրը Ռուսաստանի հավաքականի հետ: 56-ամյա մասնագետի նոր համաձայնագիրը կգործի մինչև 2022 թվականը:
Նախկին դարպասապահը գլխավորել է Ռուսաստանի հավաքականը 2016 թվականին: Աշխարհի 2018 թվականի առաջնությունում նրա գլխավորությամբ Ռուսաստանի հավաքականը հասավ քառորդ եզրափակիչ փուլ: