Պաշտոնական. Չեմպիոնների Լիգայի խաղերից մեկը հետաձգվեց

Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ» պատասխան հանդիպումը հետաձգվեց:

Անգլիական ակումբի մամուլի ծառայությունը գրում է, որ որոշումը պայմանավորված է մադրիդյան ակումբի հայտարարած 15-օրյա կարանտինով:

Հիշեցնենք, որ խաղը պետք է տեղի ունենար մարտի 17-ին, Մանչեսթեր քաղաքում: