Նիդերլանդների առաջնության հանդիպումները հետաձգվեցին մինչև մարտի 31-ը

Նիդերլանդների առաջնությունն ընդհատվել է կորոնավիրուսի տարածման պատճառով:

Երկրի իշխանությունները որոշում են ընդունել երկրի 1-ին և 2-րդ դիվիզիոնների հանդիպումները մինչև մարտի 31-ը հետաձգելու մասին: Երկրում չեղարկվել են բոլոր միջոցառումները, որոնց հաճախելիությունը 100 և ավելի է: Այս պահին երկրում վարակվածների թիվը հասել է 503-ի: