Մատս Հյումելսը մեկնաբանել է ՊՍԺ-ից կրած պարտությունը

Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մատս Հյումելսը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի ՊՍԺ-ից կրած պարտությունը:

«Դժվար է ասել, թե ինչը սխալ գնաց: Երկու թիմերն էլ գոլային պահեր ունեին: Նեյմարի գոլը չպետք է լիներ, իսկ երկրորդ գոլի դեպքում մեզ բախտը չժպտաց: Մենք շատ էինք գրոհում աջ եզրով, բայց ոչ մի անգամ նրանց դարպասին չսպառնացինք», – ասել է գերմանացին: