Անխել դի Մարիան 24-րդ գոլային փոխանցումը կատարեց, նա 3-րդն է մրցաշարի պատմության մեջ

ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի պատասխան խաղում հաղթեց «Բորուսիային» և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

Այդ խաղում գոլային փոխանցման հեղինակ դարձավ փարիզյան ակումբի կիսապաշտպան Անխել դի Մարիան: Մրցաշարի պատմութան մեջ միայն Մեսսին (32) և Ռոնալդուն (39) են ավելի շատ արդյունավետ փոխանցումներ կատարել` քան Դի Մարիան (24):