«Պարի Սեն-Ժերմեն» – «Բորուսիա» (Դորտմունդ) խաղը նույնպես կանցնի առանց հանդիսականների

Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլի «Պարի Սեն-Ժերմեն» – «Բորուսիա» Դորտմունդ խաղը կանցնի դատարկ տրիբունաների ներքո: Պատճառը կորոնավիրուսի տարածման վտանգն է: Փարիզի ոստիկանությունը տեղեկացրել է, որ խաղի օրը «Պարկ դե Պրինս» մարզադաշտի դռները փակ կլինեն:

Այս մասին տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի կայքը: Նախկինում դիտարկվում էր հանդիպումը հետաձգելու տարբերակը:

Կորոնավիրուսի պատճառով Ֆրանսիայում 19 մարդ է մահացել, իսկ ևս 21-ի վիճակը՝ ծայրահեղ ծանր է: Վարակվածների թիվը գերազանցում է 1200-ը:

Հիշեցնենք, որ առաջին խաղում գերմանական ակումբը հաղթել է՝ 2-1 հաշվով: