«Բարսելոնա» – «Նապոլի» պատասխան խաղն առանց հանդիսականների

Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչ փուլի «Բարսելոնա» – «Նապոլի» պատասխան խաղն, ըստ ամենայնի, տեղի կունենա փակ դռների ետևում կորոնավիրուսի պատճառով:

Ինչպես հայտնում է L’Esportiu պարբերականը, Կատալոնիայի առողջապահության և սպորտի նախարարությունները կողմ են, որ հանդիպումն անցկացվի առանց հանդիսականների: Այս որոշումը դեռ վերջնականապես կայացված չէ:

Հիշեցնենք, որ Իտալիան երկրորդն է աշխարհում կորոնավիրուսի տարածման մակարդակով: Այս պահին վիրուսով վարակվածների թիվն անցնում է 7,5 հազարը, մինչդեռ Իսպանիայում այն չի գերազանցում 700-ը: