Թիերի Անրին խոսել է ռասիզմի համար պատժամիջոցներ սահմանելու մասին

Լեգենդար հարձակվող Թիերի Անրին խոսել է ռասիզմի համար պատժամիջոցներ սահմանելու մասին.

«Բոլորը խոսում են ռասիզմի մասին, բայց որևէ իրական պատժամիջոց չկա դրա համար: Երբ ինչ-որ բան է լինում մրցավարի հետ, մենք միանգամից դադարեցնում ենք խաղը: Ովքեր շատ են խոսում, ոչինչ չեն անում: Ես ինքս պատժամիջոցեր սահմանել չեմ կարող», – ասել է Թիերի Անրին RTL-ին տված հարցազրույցում: