Կոկեն խոսել է «Լիվերպուլի» հետ պատասխան խաղի մասին

Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Կոկեն խոսել է Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակիչի «Լիվերպուլի» հետ պատասխան խաղի մասին.

«Մեկնում ենք Լիվերպուլ մեծ էնտուզիազմով և հաղթելու ցանկությամբ: Մենք պայքարելու ենք մինչև վերջ: «Լիվերպուլը» շատ ուժեղ մրցակից է, և մեզ համար շատ բարդ է լինելու:

Մենք պետք է թուրինյան խաղից եզրակացություններ անենք: Այն ժամանակ չկարողացանք մեր խաղը ցույց տալ», – ասել է Կոկեն: