WORLD CUP-1962. Բրազիլիա – Չիլի` 4-2 կիսաեզրափակիչ հանդիպումն ամբողջությամբ (VIDEO)

Աշխարհի 1962 թվականի առաջնությունն անցկացվեց Չիլիում: Ներկայացնում ենք կիսաեզրափակիչ փուլի Բրազիլիա – Չիլի խաղն ամբողջությամբ:

Աշխարհի գործող չեմպիոնների կազմում փայլում էին Ժիլմարը, Ջալմա Սանթոսը, Մարիո Զագալոն, Դիդին, Վավան, Զիտոն, Գարինչան, Պելեն …

Կիսաեզրափակիչում բրազիլացիներին հաջողվեց առավելության հասնել տանտերերի նկատմամբ՝ 4-2 հաշվով: Այս խաղում դուբլի հեղինակ դարձան Գարինչան ու Վավան:

Աշխարհի 1962 թվականի առաջնություն, կիսաեզրափակիչ հանդիպում.
Բրազիլիա – Չիլի 4-2 (2-1)

1-0  Գարինչա (9)
2-0  Գարինչա (32)
2-1  Խորխե Տորո (42)
3-1  Վավա (47)
3-2  Լեոնել Սանչես (61)
4-2  Վավա (78)