WORLD CUP-1958. Բրազիլիա – Շվեդիա` 5-2 եզրափակիչ խաղն ամբողջությամբ (VIDEO)

Աշխարհի 1958 թվականի առաջնությունն անցկացվեց Շվեդիայում և եզրափակիչ խաղում միմյանց հետ մրցեցին տանտերերը՝ շվեդներն ու բրազիլացիները: Ներկայացնում ենք պատմական եզրափակիչ այդ խաղն ամբողջությամբ:

Սկանդինավների կազմում փայլում էին Կուրտ Խամրինը, Նիլս Լիդհոլմը և Գունար Գրինը: Բրազիլացիների կազմն ավելի տպավորիչ էր. Ջալմա Սանթոս, Զիտո, Մարիո Զագալո, Դիդի, Վավա, Գարինչա և դե իհարկե՝ Պելե, ով այդ ժամանակ ընդամենը 17 տարեկան էր:

Վիսենտե Ֆեոլայի թիմը հաղթեց, տպավորիչ՝ 5-2 հաշվով և պատմության մեջ առաջին անգամ բրազիլացիները դարձան Աշխարհի չեմպիոններ: Այդ խաղը մինչ օրս հանդիսանում է Մունդիալների պատմության մեջ ամենագոլառատ եզրափակիչը:

ԲՐԱԶԻԼԻԱ – ՇՎԵԴԻԱ 5-2 (2-1)

0-1  Նիլս Լիդհոլմ (4)

1-1  Վավա (9)

2-1  Վավա (32)

3-1  Պելե (55)

4-1  Մարիո Զագալո (68)

4-2  Ագնե Սիմոնսոն (80)

5-2  Պելե (90)