Լեհ ֆուտբոլիստը բիսիկլետա հարվածի ժամանակ կոտրեց սեփական քիթը (VIDEO)

Բացառիկ միջադեպ գրանցվեց Լեհաստանի առաջնության վերջին՝ 25-րդ տուրի խաղերից մեկի ժամանակ: Ետնապահների՝ «Արկայի» և «Լոձի» (1-1) միջև կայացած հանդիպման արդեն 6-րդ րոպեին հյուրերի պաշտպան Մացեյ Դաբրովսկին ստիպված էր լքել խաղադաշտը:

Ստանդարտ խաղարկման ժամանակ ֆուտբոլիստը բիսիկլետա հարվածով փորձեց գնդակն ուղարկել մրցակցի դարպասը, սակայն արդյունքում … կոտրեց սեփական քիթը՝ ծնկով հարված հասցնելով իր դեմքին: