Սերխիո Ռամոսն ամեն ինչ կանի «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղին մասնակցելու համար

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը հավատում է, որ կկարողանա մասնակցել «Մանչեսթեր Սիթիի» հետ պատասխան խաղին։

«Ռեալում» բոլոր հնարավորությունները կիրառվելու են, որ ես կարողանամ մասնակցել այդ խաղին։ Չափանիշները տարբեր են, ոմանք ասում են, որ դա կարմիր քարտ էր, ոմանք՝ ոչ։ Սա ֆուտբոլ է, ու ոչինչ չի կարելի վերադարձնել։ Բայց առջևում հիանալի պատասխան խաղ է սպասվում», – ասել է իսպանացին:

Հիշեցնենք, որ առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» մրցակցի հարկի տակ հաղթել է՝ 2-1 հաշվով: