Ժորժինյոն մեկնաբանել է «Բավարիայից» կրած ջախջախիչ պարտությունը

Լոնդոնի «Չելսիի» բրազիլա-իտալացի ֆուտբոլիստ Ժորժինյոն խոսել է «Բավարիայի» հետ խաղի արդյունքի մասին:

«Հիմա պետք է կենտրոնանանք մյուս մրցաշարերի վրա, բայց պետք չէ մոռանալ, որ առջևում կա պատասխան հանդիպում:

Պետք է հավատալ սեփական ուժերին ու գլուխները չկախել: Պետք է շարունակել աշխատել և շարժվել առաջ, ամեն ինչ դեռ առջևում է», – ասել է Ժորժինյոն:

Հիշեցնենք, որ պատասխան հանդիպումը կկայանա մարտի 18-ին: