Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Մանչեսթեր Սիթիի» դեմ կայանալիք խաղից առաջ խոսել է մրցակցի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի մասին:
«Սա «Ռեալի» և «Մանչեսթեր Սիթիի» դիմակայությունն է, այլ ոչ թե իմ և Գվարդիոլայի: Հետաքրքիր խաղ է լինելու: Գվարդիոլան աշխարհի լավագույն մարզիչն է: Նա ապացուցել է դա «Բարսելոնայում», «Բավարիայում» և «Մանչեսթեր Սիթիում»: Լավ մարզիչներ շատ կան, բայց նա, կարծում եմ, լավագույնն է», – Զիդանի խոսքերն է փոխանցում Manchester Evening News-ը: