Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը Չեմպիոնների Լիգայի «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղից առաջ խոսել է Պեպ Գվարդիոլայի հետ ունեցած հարաբերությունների և իր ապագայի մասին:
Ուզում եմ ավարտել իմ կարիերան «Ռեալում», այնպես որ մենք դժվար թե նորից միասին աշխատենք: Բայց ուրախ կլինեի նորից խաղալ նրա թիմում: Մենք դեռ շփվում ենք, ես երբեք չեմ մոռանա այն ամենը, ինչ սովորել եմ նրանից:
Պետք չէ շատ տեսանյութեր դիտել՝ հասկանալու համար, որ «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղը բարդ է լինելու: Կլինեն շատ հետաքրքիր խաղեր: «Սիթին» արդեն չի հավակնում Պրեմիեր Լիգայում չեմպիոնությանը, բայց մեր զույգում երկու թիմերն էլ կխաղան իրենց ամբողջ ներուժով», – Կրոսի խոսքերն է փոխանցում Marca-ն: