Հայտնի է «Ռեալ» – «Մանչեսթեր Սիթի» խաղի մրցավարի անունը

ՈՒԵՖԱ-ն Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչում կայանալիք «Ռեալ» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպման համար մրցավարներ է նշանակել։

Մադրիդում խաղը կսպասարկեն իտալացիները։ Գլխավոր մրցավար է նշանակվել Դանիելե Օրսատոն, նրան կօգնեն Լորենցո Մանգանելին ու Ալեսանդրո Ջալատինին, վիդեոօգնականը՝ Մասիմիլիանո Իրատի, նրա օգնականը՝ Չիրո Կարբոնե, չորրորդ մրցավարը՝ Դանիելե Դովերի։